National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարող իրավասու մարմինների համար ապահովել հավասար եւ արտոնյալ պայմաններով հատուկ տեխնիկա եւ հատուկ միջոցներ:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը ներկայացրեց նաեւ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների ուսումնական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների պատրաստման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ահաբեկչության դեմ պայքարող իրավասու մարմինների ստորաբաժանումների աշխատակիցների համար ապահովել վճարովի, արտոնյալ կամ անհատույց հիմունքներով ուսումնառություն եւ վերապատրաստում:

Նիստում քննարկվեց նաեւ 2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ միմյանց համապատասխան տարածքների միջեւ եւ դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը, որը, ըստ հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանի, իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների հետագա կարգավորման համար, կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանը: Համաձայնագրի հոդվածներով սահմանվում եւ կարգավորվում են միջազգային կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար երկու կողմից նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պահանջների ապահովման եւ պահպանման դրույթները:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին առաջարկը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հավաստիացրին, որ ուսման վարձավճարների բարձրացման հարցը բազմիցս քննարկվել է, փորձ է արվել այլընտրանքային այլ եղանակներով լուծել ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, սակայն հնարավոր չի եղել: Նշվեց, որ բոլոր դիմորդները ընդունելության դիմում-հայտերը լրացնելիս նախապես ծանոթացել են վարձավճարներին եւ առարկություններ չեն եղել: Ոլորտի պատասխանատուները նշեցին, որ բուհերում գործում է զեղչերի ճկուն համակարգ: Նշվեց, որ կառավարությունը ուսանողներին օժանդակելու հարցում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Առաջիկայում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը եւս միտված է ուսանողներին աջակցելուն:

ԱԺ պատգամավորները, նիստին ներկա ուսանողները անդրադարձան համակարգի խնդիրներին եւ ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները: Քննարկումների արդյունքում որոշվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով պատգամավորները քննարկեցին «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրինագիծը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված բոլոր օրինագծերին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը որոշեց հետաձգել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:
 
 


17.05.2024
Արման Եղոյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 17-ին հանդիպել եւ զրուցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների հետ: Արմեն Եղոյանն ուսանողներին մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատգամավորների գործունեո...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը
Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհ...

17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am